News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ապրիլի 29–ից  առանց դատարանի որոշման արգելափակել են ազատ համացանցային հանրագիտարան հանդիսացող Wikipedia–ն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գիտական տեխնոլոգիաների ու հաղորդակցության խորհուրդը (BTK) Wikipedia–ի ղեկավարությանը զգուշացումներից հետո արգելափակել է կայքի հասանելությունը Թուրքիայում։

BTK–ն արգելափակման որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Wikipedia–ում կան տողեր, որոնք Թուրքիային ասոցացնում են ահաբեկչության հետ։

Այս որոշումը մեծ արձագանք է գտել սոցկայքերի թուրքական տիրույթում, որտեղ օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել թուրքական իշխանություններին առանց դատարանի որոշմամբ կամայական քայլերի իրականացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ