News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետը գլխովին ձախողել է քաղաքացիական պաշտպանության խնդիրը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու պատասխանատուն Երեւանի քաղաքապետն է: Բայց կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը գիտի եւ տեսնում է, որ ըստ էության, վերջին տարիներին քաղաքացիական պաշտպանության առումով մայրաքաղաքում ոչինչ չի արվել: Օրինակ՝ ի՞նչ պետք է անեք դուք, եթե հանկարծ հնչի օդային տագնապ: Արդյոք գիտեք՝ ո՞ւր պետք է տանեք ձեր երեխաներին, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն: Երեւանում այս առումով խայտառակ իրավիճակ է, այս խայտառակ իրավիճակն ավելի է սրվում, եթե հաշվի ենք առնում, որ Երեւան քաղաքի բոլոր նկուղները գործնականում սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերությունների, հարմարեցված չեն քաղաքացիական պաշտպանության համար»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Երեւանում մետրոպոլիտենի կառուցման դադարեցմանը, նշել է, որ այն միայն փոխադրամիջոց չէ, այլեւ՝ ստրատեգիական նշանակության օբյեկտ:

«Հստակ կարող ենք ասել, որ Երեւանի քաղաքային իշխանությունները վերջին 9-10 տարիների ընթացքում գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված հարցերը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ