News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտնել է, որ եթե ինքը նախագահ ընտրվի՝ վարչապետի պաշտոնում կառաջարկի «Ոտքի, Ֆրանսիա» կուսակցության նախագահ Նիկոլ Դյուպոն- Էնյանի թեկնածությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես Նիկոլ Դյուպոն Էնյանին կնշանակեմ Ֆրանսիայի վարչապետ,- ասել է նա Դյուպոն Էնյանի հետ շաբաթնօրյա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել երկրի նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը՝ 24․01 տոկոս ու «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը՝ 21․3 տոկոս ձայներով։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ