News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամմանը պնդում է, որ Իսրայելը ազատի 1967-ից առայսօր գրաված պաղեստինյան տարածքները որպես առաջին քայլ մերձավորարեւելյան հակամարտության լուծման համար։ Այս մասին շաբաթ հայտնել է Հորդանանի արտգործնախարար Այման աս- Սաֆադին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ հաստատվել է արաբական երկրների ընտրությունը՝ հօգուտ կայունության ու կարգավորման՝ Արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա,- ասել է նա,- Այդ կարգավորումը կունենա համընգրկուն բնույթ, այն արտահայտում է բոլոր արաբական երկրների շահերը, որպեսզի Իսրայելը կարողանա խաղաղ ապրել արաբների հետ։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա սկզբում ազատի 1967-ից հետո գրաված տարածքները» ։

«Եթե դա տեղի ունենա, ապա արաբական երկրները պատրաստ կլինեն երաշխիքներ տալ Իսրայելի անվտանգության համար»,- ասել է Հորդանանի ԱԳ նախարարը։

Աս- Սաֆադին հավելել է, որ պաղեստինա- իսրայելական խնդիրը լարվածության աղբյուր է Մերձավոր արեւելքում ու դրա լուծումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման համար։ «Մեզ անհրաժեշտ է հիմա բացել նոր քաղաքական հորիզոններ, որպեսզի վերջապես ձեւավորենք անկախ պաղեստինյան պետություն, որը խաղաղ կապրեր իսրայելական պետության կողքին»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ