News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի պոպուլյար ֆիթնես ակումբում սկսել ան արտասովոր պարապմունքներ անցկացնել՝ 45 րոպե քուն, գրում է Mashable–ը ։

Դասընթացները կոչվում են Napercise (nap՝ նիրհել եւ excercise՝ վարժություն բառերից), նրանց ովքեր կորոշեն հաճախել այդ պարապմունքները, վելոտրենաժորների ու ծանրաձողի փոխարեն առաջարկելու են մեկտեղանոց մահճակալն, բարձ, ծածկոց ու աչքերի կապ։

Պարապմունքները սկսվում ու ավարտվում են մկանները լիցքաթափող մի քանի վարժություններից, որից հետո մարդիկ քնում են՝ քնի համար իբրեւ իդեալական ջերմաստիճանում։

Պարապմունքների նպատակն է «աշխուժացնել ուղեղը, լավացնել տրամադրությունը ու նույնիսկ մի քանի կալորիա այրել»։ «Չնայած մենք վստահ ենք, որ 45 րոպեանոց քունը ու 15 րոպե վարժությունները կկարողանան բավականաչափ կալորիաներ այրել, որպեսզի դուք զգաք տարբերությունը»,- նշում է Mashable-ը։

Եթե ֆիթնես ակումբի այս մտահղացումը հաջողություն ունենա՝ նմանատիպ պարապմունքներ կսկսեն կազմակերպել ամբողջ Մեծ Բրիտանիայում։

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ցերեկային 45 րոպեանոց քունը իրոք օգտակար է օրգանիզմի համար՝ մասնավորապես խթանում է ուղեղի ակտիվությունը ու օգնում ավելի լավ հաղթահարել սթրեսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ