News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այս շաբաթ հաղթել է Թուրքմենյան նժույգի օրվա պատվին կազմակերպված տոնական ձիարշավում, որը ամեն տարի նշվում է ապրիլի վերջին հանգստյան օրերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

1․2 կմ հեռավորության վրա մրցույթը իրականացվել է Աշխաբադի մոտ՝ նախագահական ձիարշավարանում։ Մրցույթին նախագահից բացի մասնակցել են եւս վեց փորձառու ձիարշավորդներ՝ երկրի հինգ մարզերից ու Աշխաբադից։

Նախագահի ձիուն դաստիարակել ու ձիարշավին նախապատրաստել է նախագահի թոռը, որն էլ հենց ձիուն մոտեցրել է պապին մրցույթը սկսելուց առաջ։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իր Միրաս նժույգով հաղթահարել է պահանջված հեռավորությունը 1 րոպե 25 վայրկյանում, հաղթելով ու որպես մրցանակ ստանալով Toyota Land Cruiser Prado մեքենայի բանալին ։

Նախագահը մեքենայի բանալիները փոխանցել է գյուղատնտեսական հարցերով փոխնախարար Էսենմիրադ Օրազգելդիեւին ՝ ասելով « Ես պաշտոնապես այս մրցանակը փոխանցում եմ մեր ձիաբույծների կարիքների համար»։

Որոշ գիտնականների կարծիքով քաղաքակիրթ ձիաբուծությունը սկսվել է ախաթեկինյան տեսակից։ Այդ տեսակը մեծ ազդեցություն է թողել բազմաթիվ այլ տեսակների՝ այդ թվում արաբական, անգլիական ձիերի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ