News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) զգալի ազդեցություն չի ունենա ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Brexit-ի հարցով ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք Մեծ Բրիտանիայի հետ հետագա գործընկերության թեման կքննարկենք բանակցությունների երկրորդ փուլում միայն: Բայց արդեն հիմա կարող եմ ասել, որ Brexit-ը զգալի ազդեցություն չի ունենա մեր աշխատանքի վրա»,- ասել է նա:

Մոգերինիի խոսքով՝ Մեծ Բրիտանիան ներկայում քիչ ֆինանսական ներդրում է կատարում աշխարհում ԵՄ-ի առաքելությունում:

«Աշխարհում մեր առաքելություններում Մեծ Բրիտանիայի ներդրումը 3.5%-ից ավելի չէ: Այդ պատճառով կարծում ենք, որ վնասը համապատասխան կլինի»,- նշել է նա:

ԵՄ անդամ 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում առաջին պաշտոնական գագաթնաժողովն են անցկացնում առանց Մեծ Բրիտանիայի: Հանդիպումը գումարվել է մարտի 29-ից հետո, երբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է ԵՄ-ն լքելու՝ թագավորության մտադրության մասին: Մեկ ամիս անց ԵՄ առաջնորդները, ինչպես սպասվում է, հավանության կարժանացնեն Brexit-ի հարցով բանակցությունների մեկնարկի ռազմավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ