News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Կորեական թերակղզում ռազմական էսկալացիայի հավանականությամբ։

Նրա խոսքով Հյուսիս- արեւելյան Ասիայում զինված հակամարտությունը հսկայական ռազմական հետեւանքներ կունենա ամբողջ աշխարհի համար։ «ԿԺԴՀ-ն աշխարհի միակ երկիրն է, որը այս հարյուրամյակում միջուկային փորձարկումներ է իրականացրել։ Մենք պետք է ենթադրենք, որ յուրաքանչյուր փորձարկումով կամ հրթիռի արձակումով Փհենյանը ավելացնում է իր միջուկային ներուժը ռազմական նպատակներով»,- հայտնել է ԱՆտոնիու Գուտերեշը։

Նա հայտնել է, որ ծայրասիճան մտահոգված է «տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հավանականությամբ, այդ թվում սխալ հաշվարկների կամ թյուրըմբռնման հետեւանքով»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային համայնքին կոչ է արել չենթարկվել Հյուսիսային Կորեայի սադրանքներին ու հասնել խաղաղ լուծման։ «Ես հատկապես մտահոգված եմ, որ Փհենյանի ապակայունացնող քայլերի հակազդմանն ուղղված ջանքերն էլ իրենց հերթին կարող են հանգեցնել զինված դիմակայության աճին ու ավելի նվազեցնել խաղաղ կարրգավորման հասնելու՝ միջազգային համայնքի հնարավորությունները»,- ասել է Գուտերեշը։ «Ռազմական հակամարտությունը Հյուսիս- արեւելյան Ասիայում, որտեղ բնակվում է մոլորակի բնակչության մեկ հինգերորդ մասը ու արտադրվում է ՀՆԱ-ի մեկ հինգերորդ մասը, կարող է հսկայական համաշխարհային հետեւանքներ ունենալ»,- հայտնել է Անտոնիու Գուտերեշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ