News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հեռավոր Արեւելքում ՀՕՊ-ը բարձր պատրաստվածության վիճակում է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը:

«Ռուսաստանն ուշադիր հետեւում է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Կորեայում... Մենք վերահսկում ենք Ռուսաստանի օդուժի պատասխանատվության գոտում գտնվող օդային տարածքը»,- ասել է նա:

Օզերովի խոսքով՝ Մոսկվան հասկանում է, որ երկիրը Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների թիրախ չէ:

«Բայց մյուս կողմից, տեխնիկան տեխնիկա է, եւ մեր զինվորականներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի արտակարգ դրության դեպքում Ռուսաստանի տարածքում հրթիռ կընկնի»,- հայտարարել է նա:

Շաբաթ հարավկորեական զինվորականները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել հյուսիս-արեւելյան ուղղությամբ: Ամերիկյան զինվորականներն ու Ճապոնիայի իշխանությունները հաղորդել են, որ մեկնարկից կարճ ժամանակ անց հրթիռը պայթել է եւ ընկել Հյուսիսային Կորեայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ