News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հակամարգի տեղակայումը կարող է Վաշինգտոնի «տաք գլուխներում» վտանգավոր քայլերի գայթակղություն ծնել՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչպես Սիրիայում հրթիռային հարվածը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում՝ կապված պետությունների կողմից Սպառազինությունների վերահսկման եւ չտարածման ոլորտում համաձայնագրին հետեւելու մասին ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի հետ:

«Դա կարող է հանգեցնել անխոցելիության եւ անպատժելիության կործանարար պատրանքի, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնի «տաք գլուխներում» կարող է միակողմանի վտանգավոր քայլերի գայթակղություն ծնվել՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանցմամբ, ինչպես դա եղավ ապրիլի 7-ին... երբ ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց ինքնիշխան պետությանը՝ Սիրիային»,- ասված է հայտարարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ