Հայտնի միլիարդատեր Իլոն Մասկը ստորգետնյա արագընթաց թունելների նոր համակարգի հայեցակարգի տեսանյութն է հրապարակել, որոնք աշխարհը կազատեն խցանումներից:
SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիրը կարծում է, որ ապագայում մեքենաները կկանգնեն հատուկ հարթակների վրա եւ վերելակով թունել կիջնեն: Էլեկտրական հարթակները հորիզոնական կտեղաշարժեն մեքենաները, իսկ դրանք անշարժ կլինեն: Այդ դեպքում թունելի արագությունը կկազմի 200 կմ/ժ:
TED Talk համաժողովում ունեցած ելույթում Իլոն Մասկը նշել է, որ հիմա փորձում են հորատում կատարել Լոս Անջելեսում:
Իլոն Մասկն ավտոմեքենաների եւ գնացքների համար նախատեսված արագընթաց թունելների նախագիծը (The Boring Company) մշակել է 2016 թվականին: 2017-ի սկզբին մասնագետները սկսել են SpaceX ընկերությանը պատկանող տարածքում ցուցադրական մայրուղի կառուցել: