News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնը դիմել է համաքաղաքացիներին՝ կոչ անելով ակտիվորեն քվեարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

RFI-ի հաղորդմամբ՝ նա «խաբեբայություն» է կոչել Մարին Լը Պենի դիրքորոշումը, որն իրեն համակարգին դեմ հանդես եկող թեկնածու է կոչում, չնայած, Բեսոնի գնահատմամբ, օգտվում է բոլոր շնորհներից, որն իրեն տալիս է «համակարգը», այդ թվում՝ Բրյուսելից սուբսիդիաները եւ 5%-ի շեմը հաղթահարած թեկնածուներին ֆրանսիական պետական գանձարանից տրվող վճարները:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որի ընթացքում պայքարելու են Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը, Լյուկ Բեսոնը Facebook-ում գրառում է կատարել՝ նկարագրելով «Ազգային ճակատի» հանդեպ իր վերաբերմունքը, կուսակցության, որը միավորում է «ֆրանսիական ձեւով ֆաշիզմի» վերնախավին:

«Ես ամբողջ կյանքում աշխատում եմ՝ 17 տարեկանից,- գրել է Բեսոնը:- Իսկ Մարին Լը Պենը ժառանգորդ է (ընտանեկան կարողության - խմբ.) Սեն Կլուից (Փարիզի էլիտար արվարձան), որը մեծացել է շքեղության մեջ, երբեք չի աշխատել՝ ո՛չ ձեռնարկությունում, ո՛չ գործարանում, ո՛չ էլ ֆերմայում: Նա ոչ մի աշխատատեղ չի ստեղծել (բացառությամբ կեղծ աշխատատեղերի, ինչպես տեղեկացանք) եւ ինքն է «համակարգի» հրաշալի նմուշ է, որն ակտիվորեն քննադատում է: Ինչպե՞ս կարող է իրեն «ժողովրդական թեկնածու կոչել», երբ երբեք չի աշխատել ո՛չ ժողովրդի համար, ո՛չ նրա հետ միասին: Դա խարդախություն է»,- գրել է Բեսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ