News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիր դեսանտային նավը ճապոնական Կյուսյու կղզու Սասեբո ռազմածովային բազայի նավահանգիստ է մտել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Ավելի ուշ նավը մասնակցելու է Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային առաջին համատեղ զորավարժություններին:

Ճապոնիայի Ինքնապաշտպանական ուժերի հայտարարության համաձայն՝ զորավարժությունները «կազմակերպվել են՝ երկրների միջեւ վստահության եւ համագործակցության խորացման նպատակով»:

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ զորավարժությունները նախապատրաստվում են Կորեական թերակղզում իրադրության սրման ֆոնին: Մասնավորապես, Հյուսիսային Կորեան շաբաթ հերթական հրթիռային փորձարկումն է անցկացրել, որն ավարտվել է հրթիռի պայթյունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ