News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահը, ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կարգապահական վարույթ հարուցելով, փորձում է պատժել հարձակման ենթարկված փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Երբ քրեական գործ կա հարուցված, կարգապահական վարույթի հարուցումն անհասկանալի է: Առավել եւս, երբ վարույթ է հարուցվում երկու կողմերի նկատմամբ, նաեւ տուժող կողմի նկատմամբ:

Կարծում եմ, որ կարգապահական վարույթի հարուցմամբ Փաստաբանների պալատի նախագահը հերթական անգամ փորձն է անում պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իր կարծիքը չեն կիսել, որովհետեւ ակնհայտ է, որ քրեական գործի հարուցման պայմաններում Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը կլինեն տուժողի կարգավիճակում եւ ակնհայտ է, որ մյուս կողմն է ենթարկվելու պատասխանատվության: Սա է պատճառը, որ, ակնհայտ ցույց չտալու համար, թե միայն Տիգրան Աթանեսյանին ու Արմեն Սողոմոնյանին է ուզում պատասխանատվության ենթարկել, մյուսների նկատմամբ եւս ձեւական կարգապահական վարույթ է հարուցել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017 թ. ապրիլի 27-ին փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գեւորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Այդ օրը հարձակման էին ենթարկվել փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը։ Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում։ Աթանեսյանն ու Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Հարձակման հետեւանքով փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։ Հարուցված քրգործով Աթանեսյանն ու Սողոմոնյանը տուժող են ճանաչվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ