News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք ցանկություն եւ նպատակ չունենք Երեւանում բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Ապրիլի 29-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց գործող Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

«Մենք այդ մասին չենք խոսում, քանի որ մենք նույնպես ուղեվարձը բարձրացնելու ցանկություն եւ նպատակ չունենք: Բայց մենք պետք է քննարկենք միասնական տոմսի գինը: Մենք նաեւ մեր առջեւ խնդիր ենք դրել ոչ մի դեպքում նոր բեռ չստեղծել մեր ժողովրդի համար»,- ասաց Մարգարյանը:

Անդրադառնալով մրցակիցների կողմից բարձրացվող քաղաքային տրանսպորտի խնդրին, մասնավորապես, «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարրությանը, որ այս ամենից ելք կա, Տարոն Մարգարյանը նշեց. «Եթե մեր մրցակիցները միայն հիմա են վերելակից օգտվում, տրանսպորտ նստում եւ տեսնում այդ ամենը, մենք դեռ 4 տարի առաջ ենք փորձել մեր թիմի հետ միասին մասնակի ժամանակավոր լուծում տալ քաղաքային տրանսպորտի խնդրին, բայց դա չընդունվեց: Մենք ըմբռնումով մոտեցանք մեր ժողովրդի բողոքին եւ այլ քայլեր չարեցինք: Բայց այս 4 տարիներին մենք ձեռքերը ծալած չենք նստել: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, բազմաթիվ զարգացած երկրների տրանսպորտային ոլորտը, խորհրդական ենք վարձել, որը մեկ ամիս անց մեզ անհրաժեշտ խորհրդատվություն կներկայացնի, եւ ես վստահ եմ, որ կլուծենք այդ խնդիրը: Այդ ոլորտում հարկավոր է հիմնարար բարեփոխումներ իրականացնել: Մենք դա կանենք, արդեն լուծումներ ունենք»,- հավելեց Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ