News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդու ուժգին սիրահարվածությունը համեմատելի է թմրանյութերից կախվածության հետ, կարծում են գիտնականները: Այդ զգացմունքն ուղեկցվում է այն նույն ախտանիշերով, ինչպես թմրանյութերից կախվածության դեպքում` էյֆորիայի զգացողություն, անզուսպ ձգողականություն իր ոգեշնչման «աղբյուրի» նկատմամբ, ապա կախվածություն, անջատում եւ վերսկսում, հաղորդում է  Oane-ը:

Ուղեղի սքանավորման ժամանակ պարզվել է, որ սերն ակտիվացնում է «ուղեղի պարգեւատրող կենտրոնները»` նույն կերպ, ինչպես թմրանյութերի կանոնավոր օգտագործման դեպքում:

Գիտնականների խումբը` Բրայան Էրփի ղեկավարությամբ, նշել է «սիրային կախվածության» երկու տեսակ: Ըտս նրան` հարաբերություններիկ ավարտից հետո ցավագին միայնակություն զգացող մարդիկ տառապում են «սիրային կախվածության նեղ ձեւից»: Նրանք իրենց սիրելիի կողքին գտնվելու «սրտակեղեք» ցանկություն են զգում, սակայն փորձում են վերահսկել այդ «ձգողականությունը»:

«Սիրային կախվածության լայն ձեւը» եւս ինչ-որ կերպ նման է թմրանյութերից կախվածությանը: Սակայն ի տարբերություն նախորդի ձեւի, այս դեպքում մարդիկ պարտադիր չեն տառապում, այլ ամեն ինչ «իմաստութամբ» են ընկալում եւ շարունակում իրենց կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ