News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է միջազգային ամենահեղինակավոր՝ NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ: ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան՝ NASA-ն, միջազգային մրցույթի մասնակիցների առջև դրել է հավակնոտ խնդիր. 24 ժամվա ընթացքում մշակել և ներկայացնել նորարարական լուծումներ և առաջարկներ՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:

Հայաստանյան փուլին մասնակցության հայտ ներկայացրած թիմերը հավելվածային լուծումներ են առաջարկելու «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք» թեմաների շրջանակներում:

Հինգ թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափելու են և՛ թիմային, և՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, նորարարական բաց հարթակում մրցելով, մասնակիցները կարող են հասնել կարևոր նպատակների. տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվել NASA-ի և առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից և առաջարկել կիրառական նշանակություն լուծում:

Մրցող թիմերի աշխատանքները ներկայացվելու են տեղական և միջազգային ժյուրիի գնահատմանը: Դրանց հիմքում ուսանող, սկսնակ, փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարներն են:

«Բյուրականի աստղադիտարանը համախմբել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցներին: Հպարտ եմ արձանագրել, որ նրանք իրենց առջև դրված առաջադրանքի իրականացման ըթացքում՝ օգտվելու են մեր տրամադրած գերարագ կապից: Աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումներն անգնահատելի են: Գիտության հանդեպ այս երիտասարդների սերն ու ձգտումը թույլ են տալիս հավատալու, որ այդ ավանդույթները շարունակվելու են և ոլորտի հետագա զարգացումը երաշխավորված է լինելու», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-TECH» ընկերությունն է, համակազմակերպիչը՝ «Locator» ընկերությունը:

Կարևոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցույթի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ