News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դաժան հարձակումից հետո ողջ մնացած 26-ամյա Քավիթա Բրաունին, ում վրա ծծմբաթթու էին լցրել, ամուսնացել է իր կյանքի սիրո`  27-ամյա Նիտեշ Վերմի հետ` միակ մարդու, ով չի հրաժարվել աղջկանից, նրա վրա «ծծմբաթթվով հարձակումից» հետո:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Քավիթայի խանդոտ ու մերժված երկրպագուն էր կազմակերպել նրա վրա հարձակումը: Աղջկա դեմքին ծծմբաթթու են լցրել, որի հետեւանքով նա այրվածքներ է ստացել դեմքին, ձեռքերին, ուսերին: Սակայն աղջկա ընտանիքը կտրականապես դեմ էր մեղավորի պատասխանատվության ենթարկվելուն համարելով, որ դա «խայտառակություն կլինի ընտանիքի համար»: «Ես հիշում եմ տանջալի ցավը եւ գիտակցումն այն բանի, որ ես այլեւս ինձ նման չեմ: Ես հեռացա Նիտեշից, չէի ցանկանում, որ որեւէ մեկը լինի իմ կողքին: Սակայն Նիտեշը հրաժարվեց լքել ինձ»,-ասել է Քավիթան:

Փեսացուի ընտանիքը նախ մի փոքր վերապահումով էր վերաբերում աղջկան, սակայն հետո ընդունել է Քավիթային: Աղջիկը երեք պլաստիկ վիրահատություն է տարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ