News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նեպոտիզմ (ընտանեվարություն) է կոչել փաստը, որ Իվանկա Թրամփը հոր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն է:

«Ինձ համար նման բաները տարօրինակ են: Օրինակ՝ նրա դստեր (Իվանկա Թրամփի) այցը Գերմանիա ներկայացվեց համաշխարհային մասշտաբի իրադարձություն, մինչդեռ քաղաքականության, ընտանիքի եւ բիզնեսի միախառնումը նեպոտիզմ է հիշեցնում եւ այստեղ անհնար կլիներ»,- նշել է նա:

«Ինձ միշտ անհանգստացրել է, երբ ընտանիքի անդամները, որոնք ընտրված չեն, հանկարծ սկսում են ներկայացնել պետությունն ու նրանց հետ վարվում են գրեթե այնպես, ասես նրանք թագավորական ընտանիքի անդամներ են»,- Funke մեդիախմբին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ