News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լոնդոնում մարաթոնի մասնակիցը գորիլայի կոստյումով վեց օրում հասել է վերջնակետին: Թոմ Հարիսոնը գորիլայի կոստյումով մասնակցել է մարաթոնին, որը մեկնարկել է ապրիլի 22-ին, սակայն վերջնակետին Հարիսոնը հասել է միայն ապրիլի 29-ին, հաղորդում է Guardian-ը:

Պատճառն այն է, որ ի տարբերություն մյուս մասնակիցների, նա առաջ էր շարժվում ինչպես չորքոտանի: Նման կերպ Հարիսոնը փորձում էր ուշադրություն հրավիրել գորիլաների կործանման խնդրի վրա:

Գիշերները նա քնել է ընկերների մոտ` մարաթոնի երթուղու մերձակայքում: Ամեն օր նա տեղաշարժվել է ձեռքերի ու ոտքերի միջոցով 10-12 ժամ: Երբ նա հասել է վերջնակետին, ուղղել է մեջքը, հարվածել իր կրծքին ու ասել. «Դա ծանր էր, բայց ես իսկապես ուրախ եմ, որ արեցի դա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ