News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարարությունը դեմ է Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը ռազմական մեթոդներով լուծելուն: DW-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը Գերմանիայի ԱԳՆ-ն արել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:

«Ակնհայտ է, որ այս հակամարտությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում լուծվել ոչ թե ռազմական, այլ բացառապես դիվանագիտական ուղիով»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Միաժամանակ, անհաջող հրթիռային փորձարկումը գերմանական գերատեսչությունը կոչել է «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»՝ ընդգծելով, որ «Հյուսիսային Կորեայի ագրեսիվ առճակատման կուրսը եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի խախտումը վտանգում են նրա հարեւանների եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»:

Շաբաթ հարավկորեական զինվորականները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել հյուսիս-արեւելյան ուղղությամբ: Ամերիկյան զինվորականներն ու Ճապոնիայի իշխանությունները հաղորդել են, որ մեկնարկից կարճ ժամանակ անց հրթիռը պայթել է եւ ընկել Հյուսիսային Կորեայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ