Կուբայում ԱՆ-56 ուղեւորատար օդանավն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում մինչեւ 39 մարդ կարող էր լինել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTN24 հեռուստաալիքը:
Aerogaviota ավիաընկերության օդանավը թռիչքն իրականացրել է երկրի արեւելքի Բարակոա օդանավակայանից:
Ուղեւորների եւ անձնակազմի անդամների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: