News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը Sydney Morning Herald պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ աշխատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 «Պարոն Պուտինն ամենահանրաճանաչ համաշխարհային առաջնորդներից է, եւ քանի որ ԱՄՆ-ը նրան հայտարարել է թշնամի` մեծն թշնամի, ես կարծում եմ` շատ կարեւոր է, որ մենք լսենք այն, ինչ նա կարող է ասել», — հայտարարել է Սթոունը: Նա հավելել է, որ դա ոչ այնքան փաստագրական ֆիլմ է, որքան զրույց` հարց ու պատասխանի ձեւով:

Նշվում է, որ ֆիլմում կցուցադրվի Պուտինի վերաբերմունքն աշխարհին` սկսած այն պահից, երբ նա առաջին անգամ 2000 թվականին զբաղեցրեց ՌԴ նախագահի պաշտոնը: Ինչպես նշում է պարբերականը` ֆիլմի արտադրության մասին դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել: 

Ռեժիսորի խոսքով` նկարահանող խումբը ՌԴ առաջնորդի հետ երկու տարում հանդիպել է չորս անգամ:

Ինչպես հստակեցրել է Սթոունը` ինքը Պուտինի հետ քննարկել է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի գործը, ինչն առկա է ֆիլմում: Սթոունի կարծիքով` դրանից յուրատեսակ վստահություն է ձեւավորվել, քանի որ ՌԴ ղեկավարը գիտեր, որ ռեժիսորը շատ չի խմբագրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ