News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում ապրիլի 29-ին տեղի է ունեցել Սիրիայի հայության վերականգնման համագումարը։ Նախ ներկայացվել է այդ ուղղությամբ վերջին 4 ամիսներին կատարված աշխատանքը, ապա ելույթ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, տեղի է ունեցել օգտակար քննարկում։

Համագումարը ողջունել է մինչ այսօր կատարված աշխատանքը, որոշելով այն 4 ոլորտները, որոնք առաջնահերթ են սիրիահայության վերականգման համար։ Դրանք են.

1. Միջին բիզնեսի օժանդակություն, վարկավորման ծրագրի մշակում եւ անմիջական գործադրում,

2. Ազգային կառույցների վերակազմակերպման եւ վերաաշխուժացման աջակցություն.

3. Վնասված շինությունների վերանորոգում

4. Կարիքավոր ընտանիքների օժանդակություն։

Համագումարը որոշել է նաեւ այս բոլոր աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Հալեպում հատուկ գրասենյակ հիմնվի։

Նաեւ որոշվել է օգոստոսի առաջին կեսին համահայկական համագումար հրավիրել, որին կմասնակցեն հայկական համայնքների, թեմերի, կազմակերպությունների,ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ։ Այդ համագումարի նպատակը կլինի ընդհանուր զեկույց ներկայացնելը, որում ընդգրկված կլինեն բոլոր ծրագրերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ