News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 2-ին մեկօրյա այցով Ռուսաստան կայցելի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Ինչպես հայտնել է ընտրությունների նախօրին նրա պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը` Սոչիում առաջնորդները երկու փուլով բանակցություններ կվարեն, որոնց միջեւ ընդմիջման ժամանակ էլ կհասցնեն շփվել մամուլի հետ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Գերմանիայի կանցլերի ՌԴ այցի պաշտոնական այցի պատճառն է նրա խոսքով` G20 գագաթնաժողովի նախապատրաստությունը, որն այս տարվա հուլիսին տեղի կունենա Համբուրգում: Սակայն ուշադրության կենտրոնում կգտնվեն իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայի հակամարտությունը եւ Լիբիայում քաղաքական իրադրությունը, խոստովանել է Զայբերթը: Բացի այդ, նախատեսվում է նաեւ, որ առաջնորդները, ովքեր մինչեւ 2014 թվականի Ուկրաինայի իրադարձությունները բավականին հաճախ էին հանդիպում, առարկայնորեն կխոսեն նաեւ երկկողմանի հարաբերությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ