News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոչ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիի Լազարեւյան շրջանի մերձակայքում` ծովում, ափից 70 կիլոմետր հեռվորությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով քաղաքի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Կարպովիչին:

Օդերեւութաբանը հստակեցրել է, որ 4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է հինգ կիլոմետր խորությամբ` առավոտյան մոտ ժամը չորսին:

Երկրաշարժը չի ազդել քաղաքի կյանքի վրա: «Ոչ մի ավերածություն, ինչպես նաեւ տուժածներ չկան»,-ընդգծել է Կարպովիչը:

Սոչիում ստորգետյնա ոչ ուժգին ցնցումներ մշտապես տեղի են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ