News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

69-ամյա Հարություն Ազատյանին դաժանաբար սպանելու եւ գետը նետելու մեջ կասկածվող 36-ամյա Վադիմ Օ.-ն Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ կասկածվողին ապրիլի 28-ին, ոստիկանները բերել են սպանության վայր։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կասկածյալը Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օ.-ն է. նա կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ։ Նա ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նետել է դին։

Ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Ս.-ն, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հարություն Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։

Սպանության վայրում կասկածյալը մատնացույց է արել այն տեղը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, այնուհետեւ դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից եւ նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնել է նաեւ, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։

Դեպքի վայր են ժամանել նաեւ Սեւանի ջրասուզակները, քանի որ կասկածյալը հայտարարում է, որ դին նետել է գետը։

Աղբյուրի փոխանցմամբ, կասկածյալը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ