News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները երկրի տարածքում «Վիքիպեդիա»-ն արգելափակել են, քանի որ կայքում առկա է եղել Անկարայի` ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մասին տեղեկություն: Այս մասին հայտարարել են տրանսպորտի, ծովային գործի եւ հաղորդակցությունների նախարարությունում, հաղորդում է Meduza պորտալը:

«Ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելու փոխարեն կայքը միացել է զրպարտիչ քարոզարշավին, որը միջազգային ասպարեզում տարվում է Թուրքիայի դեմ», — հայտարարել են նախարարությունում:

Գերատեսչությունում հայտարարել են, որ «Վիքիպեդիա»-ի աշխատակազմից պահանջել են ջնջել «վիրավորական» տեղեկությունը, սակայն մերժում են ստացել: Իսկ թե կոնկրետ ինչպիսի տեղեկության մասին է խոսքը, չի հստակեցվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ