News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացի Սենդի Ֆան-Գիլիսը, ով Չինաստանի իշխանությունների կողմից երկու տարի առաջ լրտեսության մեջ է մեղադրվել եւ առանց դատավճռի ձերբակալվել, ազատ է արձակվել ու արտաքսվել Չինաստանից: Նրա ամուսինը` Ջեֆրի Գիլիսը հաստատել է, որ ուրբաթ օրը նա Լոս Անջելես է մեկնել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նախօրեին Չինաստանում դատարանը նրան երեք ու կես տարվա կալանքի է դատապարտել, բայց հետո, առանց պատճառները բացատրելու, վճռել արտաքսել երկրից:

Ջեֆ Գիլիսի խոսքով` Չինաստանի իշխանություններն իր կնոջը մեեղադրել են այդ երկրում երկու լրտեսական առաքելություն իրականացնելու մեջ` 1996 թվականին, ինչպես նաեւ օգնել է ՀԴԲ-ին չինական հատուկ ծառայությունների երկու գործակալի հավաքագրելու հարցում: 

Ֆան-Գիլիսը ձերբակալվել է 2015 թվականի մարտին, Մակաոյի հետ սահմանին:

ԱՄՆ քաղաքացին ազատ է արձակվել Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպումից երեք շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ