News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փհենյանը սպառնացել է ոչնչացնել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Միչիգան» ատոմային սուզանավը, որն այս շաբաթ մտել է հարավկորեական Փուսան նավահանգիստ: Այս մասին գրում է հարավկորեական «Յոնհափ» գործակալությունը` վկայակորեկով հյուսիսկորական քարոզչական Uriminzokkiri պորտալին, գրում է Lenta.ru-ն:

«Այն պահին, երբ «Միչիգան»-ը կփորձի թեկուզ շարժվել, այն կդատապարտվի ստորջրյա ուրվականի վերածվելու խղճուկ ճակատագրին` անկարող մակերեւույթ բարձրանալուն», — ասվում է հաղորդագրությունում: Ըստ դրա` «Կորեական թերակղզու շրջանի ջրերում ատոմային սուզանավի անհապաղ տեղակայումը, որը համընկավ այնտեղ հարվածային ավիակիրների խումբ ուղարկելու ժամանակի հետ, կոչված է էլ ավելի ուժգնացնել մեր հանրապետության դեմ ռազմական սպառնալիքները»:

«Օհայո» դասի «Միչիգան» ատոմային սուզանավը հարավկորեական Փուսան նավահանգիստ է մտել ընթացիկ շաբաթվա սկզբին: Այն պետք է միանա «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածային խմբին, որը համատեղ զորավարժություններ է անցկացնում Ճապոնիայի ինքնապաշտպանական ծովային ուժերի հետ Կորեական թերակղզու մերձակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ