News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը ամփոփել է նախագահի պաշտոնում գտնվելու իր 100 օրերը եւ հայտարարեել, որ դրանք եղել են «երկրի պատմության մեջ ամենահաջողը»:

«Ես իսկապս հավատում եմ, որ իմ վարչակազմի առաջին 100 օրերը գործնականում ամենահաջողն են եղել մեր երկրի պատմության մեջ: Ինչն է կարեւորը` մենք վերադարձնում ենք աշխատատեղերը…», — Թրամփին մեջբերում է Fox News-ը:

Բացի այդ նա իր նախորդին` դեմոկրատ Բարաք Օբամային մեղադրել է, թե վերջինն իրենից հետո խառնաշփոթ իրավիճակ է թողել:

«Մինչ պատմական առաջընթացի մասին խոսելը, որը մենք ձեռք բերեցինք 100 օրվա ընթացքում, պետք է ասել, որ նախորդ վարչակազմը խառնաշփոթ իրավիճակ է թողել մեզ», — ասել է Թրամփը` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Հարիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ:

Նրա խոսքով` երկար տարիներ ԱՄՆ-ում կրճատվել են աշխատատեղերն ու փակվել գործարանները:

Թրամփը նորից խոստացել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել` ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու համար: Նա նշել է, որ «ամերիկյան էմիգրացիոն համակարգն առաջին տեղում պետք է դնի ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը»:

Թրամփը հայտարարել է, որ «նախորդ, շատ թույլ վարչակազմը թույլ է տվել շատ հանցախմբերի հատել ամերիկյան սահմանը», եւ ինքը կանգ չի առնի մինչեւ չհաղթի այդ հանցախմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ