News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 

 

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քննադատել է երկրի առաջնորդ Հասան Ռոհանիին` Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու նրա քաղաքականության պատճառով, որը հանգեցրել է պատերազմական սպառնալիքի, հաղորդում է Reuters-ը:

«Ոմանք ասում են, որ նրա` այդ պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, պատերազմի ստվերը սկսել է հեռանալ: Դա ճիշտ չէ», — նշել է նա` նկատի ունենաով արեւմտյան երկրների հետ Ռոհանիի քաղաքականությունը:

Խամենեի կարծիքով` միայն քաղաքական ասպարեզում այլ մարդկանց առկայությունն օգնեց հեռացնել այդ սպառնալիքը: Ռոհանին առաջադրվել է պաշտոնավարման երկորդ ժամկետի համար, սակայն նրա հակառակորդների շարքում Խամենեիի դաշնակիցներն են, ովքեր ձախողված են համարում միջազգային հանրության հետ Իրանի միջուկային գործարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ