News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը դիզայներական ամբար է գնել, որտեղ նա, իր կնոջ խոսքով, պատրաստվում է գրել իր հուշերը: Ամբարը, որը Քեմերոնը գնել է 25 հազար ֆունտով (մոտ 32 հազար դոլար), տեղադրվել է իր տան այգում, հաղորդում է BBC-ն:

Նախկին վարչապետի խոսքով` ամբարի դիզայնի համար, որտեղ կա վառարան ու բազմոց, պատասխանատու է իր կինը` Սամանտան:

Ամբարի համար արդեն վեճեր են սկսվել, կատակել է Քեմերոնը:

«Իմ երեխաները ցանկանում են ամբարը խաղալու համար նախատեսված տնակ դարձնել: Ես ցանկանում եմ օգտագործել որպես գիրք գրելու համար սենյակ, իսկ իմ որդին ցանկանում է այն իր համար ննջասենյակ դարձնել»,-ասել է նա:

«Երբ այն մեր տուն բերեցին, բոլորս հաճելիորեն հուզված էինք` ով այնտեղ կանցկացնի առաջին գիշերը» - ասել է նախկին վարչապետը:

Քեմերոնի խոսքով` նրա որդին հաղթել է այդ մարտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ