News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իրավապահ մարմիններն անհանգստացած են, որ մոտ ժամանակներում կարող են ակտիվանալ յակուձաների «ռազբորկաները»` ամենախոշոր հանցավոր միավորումներից մեկում ազդեցության գոտիների բաշխման հետ կապված: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ոստիկանությանը հղումներով ճապոնական լրատվամիջոցներին:

Ոստիկանության ունեցած տվյալներով` ապրիլի 30-ին Հյոգո պրեֆեկտուրայի Ամագասակի քաղաքում հավաքվել են «Յամագուտի-գումի» յակուձային ենթակա խմբավորումների ղեկավարները:  Խորհրդակցության ժամանակ քննարկվել է  կառավարման հարցերում տարաձայնությունների պատճառով առանձին միավորման մեջ առանձնանալու հարցը: Քննիչները ենթադրում են, որ մաֆիոզների առաջնորդները նման կերպ նաեւ ցանկանում են բարձրացնել իրենց հեղինակությունը` դուրս գալով խոշոր կլանի ենթակայությունից:

Մամուլում արտահոսքերի շնորհիվ արդեն հայտնի է նոր կազմակերպության հնարավոր անվանումը` «Նինկյո-դանտայ յամագուտի-գումի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ