News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինչ-որ բեզդելնիկ մտավորականներ են դուրս եկել մեր դեմ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, իրենց քաղաքական հակառակորդները փորձում են Երեւանի ավագանու ընտրությունները իջեցնել թաղային մակարդակի. «Մյուս կողմից ասում են՝ «Ելք» դաշինքը քաղաքական ուժ է, եկել է քաղաքանացնելու ընտրությունները, սա քաղաքական ընտրություն չէ, սա ուղղակի տեղական ընտրություններ են, առանց իմանալու, որ քաղաքականություն բառի արմատը քաղաք բառն է։ Առանց իմանալու, որ քաղաքական պաշտոն են զբաղեցնում բախտի բերմամբ, թե պատահմամբ, չիմանալով, որ իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում ամեն հուսահատության Գազելի, ամեն ընկնող վերելակի համար։

Կամ ասում են, թե իբր թե իրենք կառավարման փորձ ունեն։ Դա կիրառվել է նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ։ Այո, նրանք բավական փորձ ունեն ձախողելու ցանկացած ծրագիր, ձախողելու բյուջեի հսկողությունը, ձախողելու ասֆալտապատումը, ձախողելու կոռուպցիայի բացահայտումը»։

Մարուքյանի խոսքով, «Ելք» դաշինքը մի կողմից ցույց է տալիս, որ սա քաղաքական ընտրություն է, մյուս կողմից ցույց է տալիս, որ տեղական մակարդակով նույնպես իշխանությունը վերցնելու համար պատրաստված մարդկանցով է հանդես գալիս։

«Ինչ-որ մարդիկ ելույթներ են ունենում Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ եւ տարբեր անվանարկում են անում։ «Բեզդելնիկներ» են դուրս եկել մեր դեմ։ Որեւէ քաղաքական արժեք չունենալով, մտավորականի արժեք չունենալով, վտանգի տակ են դնում Հայաստանում մտավորականների մասին ունեցած պատկերացումները։ Նրանք բեզդելնիկ մտավորականներ են, որ բանուգործ չունենալով, մի քարոզարշավից մյուսն են գնում ու ելույթներ ունենում։ Նրանք իրենց ելույթներով հակագովազդ են անում իրենց տերերին»,-հայտարարեց «Ելք»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «Ելք» դաշինքը հասկանում է, որ փոփոխությունների հասնելու համար կարեւոր են նաեւ բոլոր ՏԻՄ ընտրությունները. «Մենք հնարավորության դեպքում մասնակցելու ենք բոլոր ընտրություններին՝ սկսած ամենափոքր գյուղի ընտրությունից»։ 

Նշենք, որ օրեր առաջ ՀՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀԿ ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը հայտարարել էր. «Տարոն Մարգարյան, Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան. ինչո՞վ հիշեմ այս երեք թեկնածուներին: Զարուհի Փոստանջյանը միջազգային հարթակներում օտարների ներկայությամբ իմ երկրի վրա ցեխ էր շպրտում: Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք…:

Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն… Իսկ Տարոն Մարգարյանը սիրում է աշխատել, գործով է զբաղված»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ