News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեր պետության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա հակակշիռներ. ցավոք, Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո եւս այդ հակակշիռները չձեւավորվեցին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը։

Նրա խոսքով, ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն է, վարչապետն իրենցն է, դատավորներին իրենք են նշանակում, հեռուստատեսություններն իրենցն են, հետեւաբար որեւէ հակակշիռ չկա. «Իսկ եթե չկա հակակշիռ, անում ես, ինչ ուզում ես։ Երեւանի քաղաքապետի ընտրություններով կարող ենք ստեղծել իրական հակակշիռ։ Դրանով կարող ենք հակակշիռ ստեղծել ոչ միայն Երեւանում, այլեւ Իջեւանում, Արարատում, Արցախում։

Երեւանի քաղաքապետը չունի վերադաս, նա ընտրված մարդ է՝ իր սեփական բյուջեով։ Երեւանում ապրում է ՀՀ բնակչության մեկ երրորդը, Հայաստանում շրջանառվող փողի կեսը շրջանառվում է Երեւանում։ Երեւանում ունենալով գործող իշխանություններին հակակշիռ, մենք կարող ենք լուծել շատ-շատ խնդիրներ։ Ես վստահ եմ, որ գործող իշխանության մեջ շատ-շատ միջին պաշտոնյաներ հասկանում են դա, իրենք էլ հոգնել են իրենց բթամիտ ու անհեռատես ղեկավարներից։ Սա շատ լավ հասկանում են միջին խավում աշխատող գործարարներն ու արտադրողները»։

Արամ Զ. Սարգսյանի խոսքով, ով շփվում է քաղաքապետարանի հետ, ասում է, որ առանց ծանոթի ու փողի հարցերը չեն լուծվում, մեծ է կոռուպցիան» «Այս ընտրությունը նաեւ այդ փոփոխության հնարավորությունն է տալիս։ Երեւանում «Ելք» դաշինքը 14 տոկոս է ստացել, փոփոխությունը գալիս է Երեւանից, եռապատկեք այդ 14 տոկոս քվեն եւ դուք կունենաք բացարձակ նոր Հայաստան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ