News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

82 տարեկանում կյանքից հեռացել է ուկրաինացի բանաստեղծ եւ քաղաքական գործիչ Բորիս Օլեյնիկը: Այս մասին ապրիլի 30-ին Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Միխայիլ Մասլին, գրում է  Lenta.ru-ն:

Բանաստեղծը մահացել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, Ա. Ա. Շալիմովի անվան վիրաբուժության եւ փոխպատվաստման ինստիտուտում` երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:

Բանաստեղծի հարազատներին ցավակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Բորիս Օլեյնիկը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին, Ուկրաինայում: Նրա առաջին բանաստեղծությունները հրապարակվել են 1948 թվականին: Իր կյանքի ընթացքում Օլեյնիկը գրել է  ավելի քան 40 գիրք եւ ավելի քան 50 երգ` հայտնի կոմպոզիտորների հետ համագործակցելով:

2005 թվականին Բորիս Օլեյնիկին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ