News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանիցներն ունեն հնարավորություն անելու եւս մեկ քայլ եւ Երեւանում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս քարոզարշավի ընթացքում իրենք կարողացան իրենց օրակարգը պարտադրել ՀՀԿ-ին. «Նրանց թվում էր, թե իրենց քարոզարշավն անցելու է ծափ-ծլնգոցով, զուռնա-դհոլով, բայց այսօր ստիպված են խոսել քաղաքական օրակարգի, քաղաքային օրակարգի մասին, եւ խոստովանել, որ ձախողել են քաղաքի կառավարումը։ Տարոն Մարգարյանը, չդիմանալով առերեսմանը, 2 օր առաջ հայտարարել է, որ Երեւանի տրանսպորտային համակարգը ճգնաժամային վիճակում է, որ Երեւանի վերելակները մաշված ու աղետալի վիճակում են։ Բա ինչո՞վ եք զբաղված եղել 8-10 տարի»։

Փաշինյանը հայտարարեց, որ 2011-2015 թվականներին Երեւանի բյուջեից վերելակային տնտեսության սպասարկման համար ծախսվել է բավականին մեծ գումար. «Բայց տեսեք, երբ համեմատում ենք, այդ նույն ժամանակաշրջանում Ավանում մեկ վերելակի հաշվարկով ծախսվել է 620 000 դրամ, իսկ Շենգավիթում այդ նույն ժամանակահատվածում ամեն մի վերելակի հաշվարկով ծախսվել է 1400 դրամ։ Բա Տարոն Մարգարյան, Ավանը Երեւան է, Շենգավիթը Երեւան չի՞։ Նույն վիճակն է նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Կենտրոնում, Քանաքեռ-Զեյթունում, որտեղ ամեն մի վերելակի համար 30 անգամ ավելի քիչ գումար է ծախսվել, քան Ավանում։ Բա Կենտրոնը Երեւան չի, Ավանը Երեւա՞ն է։ Ու դրանից հետո դուք եք ասում, որ երեւանցի՞ եք։ Դուք ոչ միայն երեւանցի չեք, այլեւ ավանցի չեք։ Դուք Ավանի ձեր քուչի տրամագծից դուրս Երեւանը չգիտեք։

Ես Երեւան քաղաքը գիտեմ բակ առ բակ։ Տարոն Մարգարյանի համար Երեւան քաղաքն իրենց բիսեդկայի շրջակայքն է եւ այն, ինչ կարող է երեւալ «Մերսեդես 600»-ի պատուհանից»։

Անդրադառնալով ՀՀԿ ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը հայտարարությանը, թե «բեզդելնիկները մտել են քաղաքականություն», Փաշինյանն ասաց. «Եթե բեզդելնիկ եք փնտրում, պարոն Իգիթյան, ձեր թիկունքում նայեք, Տարոն Մարգարյան անձնավորությանը։ Էս մարդը 2001 թվականին ավարտել է գյուղակադեմիան, նույն թվականին, իր հայրիկի վարչապետ լինելու բերումով նշանակվել է կադաստրի առաջատար մասնագետ։ Մեկ տարի հետո իր հայրիկի վարչապետ լինելու բերումով նշանակվել է բնապահպանության նախարարության գործակալության պետի տեղակալ։ Իսկ 2005-ին Տարոն Մարգարյանը Ավան համայնքի թաղապետի պաշտոնը նվեր է ստացել իր ծննդյան օրը։ Բեզդելնիկն այսպես է լինում, որ պապան թաթիկից բռնած տանում է կադաստր, թաթիկից բռնած տանում է բնապահպանության նախարարություն, ծննդյան օրն էլ նվեր է ստանում թաղապետի պաշտոնը»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Իգիթյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը 2008-ին ժողովրդին կոչ է արել ջարդեք, փշրեք, վառեք։ «Եթե 2008 թվին ես ասեի՝ ջարդեք, փշրեք, վառեք, պարոն Իգիթյան, դուք եւ Սերժ Սարգսյանն իր սվիտայով հայտնի չէ, թե որտեղ կլիներ։ Հիմարությունն էլ սահման պետք է ունենա, բայց ձեր հիմարությունը, կարծես թե անսահման է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ