News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արեւմուտքում Մեծ հայրենական պատերազմի ժամանակների երկու արկ է հայտնաբերվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մոսկվայի հարավ-արեւմուտքում Մեծ հայրենական պատերազմի ժամանակների երկու արկ է հայտնաբերվել», - ասել է գործակալության զրուցակիցը` չհստակեցնելով, թե ով է հայտնաբերել գտածոն:

Դեպքի վայրում աշխատում են մասնագետները:

Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաստատել են Մեծ հայրենական պատերազմի ժամանակների արկերի նմանվող երկու առարկաների հայտնաբերման փաստը: «Ներկա պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները», - նշել են ոստիկանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ