News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդնում իրավապահ մարմինների հատուկ գործողությունների ընթացքում վիրավորված կասկածյալը լքել է հիվանդանոցն ու ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով բրիտանական ոստիկանությանը:

«Կիրակի ցերեկը` ապրիլի 30-ին, կինը դուրս է գրվել հիվանդանոցից ու ձերբակալվել` ահաբեկչություն իրագործելու, նախապատրաստելու եւ հրահրելու կասկածանքով: Նա կալանքի տակ է առնվել Լոնդոնի հարավում գտնվող ոստիկանական բաժիններից մեկում», — ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Լոնդոնի ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին, քաղաքի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։ Վեսթմինսթերյան կամրջով ընթացող ավտոմեքենան, մայթ բարձրանալով, վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, հասել մինչեւ խորհրդարանի շենք, որտեղ չարագործին կանգնեցրել է ոստիկանությունը։ Նա դանակահարել է ոստիկանին, ով ավելի ուշ վախճանվել է։ Ահաբեկչին գնդակահարել է մեկ այլ ոստիկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ