Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda» մակնիշի 49 CG 009 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 51-ամյա Ա. Ա.) եւ «T75» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 37-ամյա Կ. Բ.):
Փրկարարները «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: