News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարսի կամ Լուսնի վրա մարդկանց սննդի խնդիրը լուծելու համար NASA-ն` Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից, Արիզոնայի համալսարանի հետ համատեղ փչովի գլանաձեւ ջերմոց է մշակել` վերերկրային տարածության համար, հաղորդում է gagadget.com պորտալը: 

Prototype Lunar/Mars Greenhouse նախագիծն օգտագործում է կենսապահովման կենսավերականգնվող համակարգ, որը «նմանակում է» մեր մոլորակի շրջակա միջավայրը` Արեգակնային համակարգի այլ վայրերում բույսեր աճեցնելու նպատակով: 

Կենսապահովման համակարգը կհավաքի մարդկանց արտաշնչած ածխաթթու գազը եւ տիեզերական գաղութի ներսում թթվածին կարտազատի, որը վերարտադրում են բույսերը: Մեխանիզմները նաեւ ածխաթթվով եւ անհրաժեշտ սնուցիչ նյութերով հագեցած ջուր կանցնակցնեն բույսերի արմատներով եւ վերջում կհավաքեն այն, ինչ կմնա: Սակայն մեկ մեծ թերություն կա` ջուրը պետք է բերել Երկրից:

Չնայած որ Երկրի վրա բույսերն աճում են Արեւի տակ` Լուսնի վրա ջերմոցն անհրաժեշտ կլինի տեղադրել գետնի տակ` ճառագայթումից խուսափելու համար: Առաջին անգամ Լուսնի կամ Մարսի գաղութարարները արեգակնային լույսի նմանակման համար կկարողանան օգտագործել լուսադիոտային լապտերներ կամ էլ արեւի լույսը մակերեւույթից ներս տանել հատուկ լարի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ