News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Օզերնի ավանում ձեբակալել են կարաբինից արձակած կրակոցներով երեք մարդու վիրավորած տղամարդուն։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից։

Քննության տվյալներով, ապրիլի 29-ի երեկոյան տներից մեկի բակում 7 տղամարդ խորոված անելիս են եղել։ Նրանց է միացել 32-ամյա հարեւանը՝ ոչ սթափ վիճակում, որից մեկ ժամ հետո նրանք որոշել են ավարտել խնջույքը։ Տեղի բնակչին խնդրել են տուն գնալ, ինչը վերջինս համարել է անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ։

Նա վերադարձել է տուն,  վերցրել «Սայգա» հրացանը եւ լիցքավորել։ Հարբած տղամարդը վերադարձել է եւ սկսել է կրակել ներկաների վրա։ Այդ ժամանակ տղամարդիկ տաքսիով ճանապարհելիս են եղել իրենց 2 ընկերներին։

Կրակոցների հետեւանքովհրազենային վիրավորում է ստացել երեք մարդ՝ 29, 30 եւ 37 տարեկան։ Դրանից հետո միջադեպի «հերոսը» վերադարձել է իր տուն։

Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանական մղումներով մահափորձ կատարելու հոդվածի հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ