News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզում ապրիլի 29-ին սիբեխ հավաքելու ժամանակ տրակտորի կցորդի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած՝ Ռինդ գյուղի 7 բնակիչների վիճակը բավարար է, նրանցից 5-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը:

Գյուղապետի խոսքով, մնացած երկու վիրավորն էլ դուրս կգրվեն առաջիկա ժամերին:

«Սիբեխը հավաքել են, վերադառնալիս տրակտորի կցորդը կողաշրջվել է, որովհետեւ գրունտային ճանապարհ է եղել, կցորդն էլ ծանր է եղել, թեքվել է, մեջը 10-11 մարդ է եղել, իրար վրա են ընկել, ինչի հետեւանքով վնասվածքներ են ստացել»,- ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. ապրիլի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ռինդ գյուղի «Ուլգյուր» կոչվող հանդամասում, Ռինդ գյուղի բնակիչ, 48-ամյա Մարլեն Սիմոնյանը՝ իր վարած 5556 NEWHOLLAND առանց համարանիշի տրակտորով, որին միացված է եղել նաեւ կցորդ, կողաշրջվել է: Վթարի հետեւանքով կցորդի ուղեւորներ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, 32-ամյա Հերմինե Խաչատրյանը, Ռինդ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Անահիտ Միքայելյանը, 59-ամյա Թամարա Մնացականյանը, 31-ամյա Աննա Հովհաննիսյանը, 41-ամյա Արմեն Կյուրեղյանը, 33-ամյա Վահագն Վարդանյանը, 60-ամյա բնակիչ Լաուրա Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ