News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գարնանային տոնը տարբեր երկրներում նշում են յուրովի։ 

Այսպես, Իսպանիայում մայիսի 1-ն Աշխատանքի օրն է, իսկ ժողովրդի շրջանում՝ Կանաչ Սանտյագոյի՝ սիրահարների ու ծաղիկների տոնը։ Աղջիկները շրջում են վարդերով ու մեխակներով՝ իրենց սիրեցյալների ուղեկցությամբ։

Նիդեռլանդներում ապրիլի վերջին եւ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում նշվում է կակաչների տոնը։ Գյուղերում ընդունված է մայիսի 1-ին երիտասարդ տղաներին ու աղջիկներին «զույգավորել», իսկ այդ զույգերի ցուցակը կախել տեսանելի տեղում։

Սկանդինավյան երկրներում Վալպուրգյան գիշերը չեն քնում։ Խարույկներ են վառում, խմբապար պարում, երաժշտական գործիքներ են նվագում, կրակում։ Ըստ դանիական ու շվեդական ժողովրդական հավատալիքների՝ այդ գիշեր իրենց հավաքատեղի են թռչում կախարդներն ու դեւերը, իսկ խարույկների կրակները նրանց խանգարում են կանգ առնել ու մարդկանց վնասել։ Մայիսի 1-ը Սկանդինավյան երկրներում «Կկվի օր» են անվանում, հաղորդում է DELFI-ին։

Ֆինլանդիայում գարնան ու աշխատանքի տոնը կոչվում է «Վապուի օր»։ Տոնը նշվում է արդեն չորս հարյուր տարի։

Հունաստանում այս օրը հույն երեխաները վաղ են արթնանում՝ որոնելով գարնան առաջին ծիծեռնակին։ Իսկ թռչունին գտնելուց հետո նրանք անցնում են տների մոտով ու գարնանային երգեր երգում։ Հարեւանները նրանց հյուրասիրում են մրգերով, ընդեղենով ու թխվածքներով։

Իսկ Հարավային Կորեայում այդ օրը գրեթե ամբողջ բնակչությունը նշում է Բուդդայի ծնունդը։

ՀԱՀ-ում համերաշխության օրը նշում են իշխանության գլխավորությամբ։ Արհմիությունները կազմակերպում են ժողովրդական արվեստի գործերի ցուցահանդեսներ, ցածր գներով տարբեր ապրանքների վաճառք, ինչպես նաեւ ներկայացնում մի շարք երաժշտական խմբերի։

Ըստ գերմանական ժողովրդական հավատալիքների՝ Վալպուրգյան գիշերը լեռան գագաթին հավաքվում են բոլոր վհուկներն ու սատանան եւ խրախճանք սկսում։ Վալպուրգյան գիշերվա հանրաճանաչությունը բացատրվում է նրանով, որ 20-րդ դարիս սկզբին տոնն աշխարհիկ բնույթ ստացավ։Մայիսի 1-ին Գերմանիայում ավանդական երթերը սկսում են արհմիություններն ու քաղաքական կուսակցությունները, տեղի են ունենում հանրահավաքներ։

Իտալիա. Հին հռոմեացիները երկրպագույմ էին Ֆլորային՝ ծաղիկների ու գարնան աստվածուհուն։ Նրան մի շարք տոներ էին նվիրված։ Այսօր մայիսի 1-ն Իտալիայում հայտնի է որպես տարվա ամենաերջանիկ օր։ Տաճարների ներսում ու դրսում բազմաթիվ ծաղիկներ են։

Այստեղ մայիսի 1-ին հատուկ է երկվությունը՝ մի մասն այդ օրրը նշում է որպես աշխատանքի օր, իսկ մյուսը՝ որպես հին հռոմեական ավանդույթ։

Ֆրանսիայում մայիսի 1-ը պաշտոնական տոն է։ Այդ օրը Ֆրանսիայում զանգվածային հանրահավաքներ են տեղի ունենում։ Մայիսի 1-ը Ֆրանսիայում նաեւ հովտաշուշանների օրն է։ Այդ օրը Ֆրանսիայում բոլորը միմյանց հովտաշուշաններ են նվիրում։

Շվեդիայում մայիսին 1-ն ավանդաբար նշում են որպես գարնան ու գարնանացանի օր։ Եթե նախկինում տոնի ժամանակ մարդիկ քաղաքամերձ անտառներում կամ այգիներում խարույկ էին վառում, պարեր պարում, պսակներ հյուսում ու թռչում խարույկի վրայով,ապա այժմ դրանց ավելացել են հրավառություններն ու կրակե շոուները։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մայիսի 1-ը ստացել է Աշխատավորների պաշտպանության օրվա կարգավիճակ։

ԱՄՆ-ում Աշխատանքի օրը պաշտոնապես նշվում է սեպտեմբերին։ Սակայն որոշ արհմիություններ ու հասարակական կազմակերպություներ հավատարիմ են մնացել մայիսի 1-ին։

Մեծ Բրիտանիայում մայիսի 1-ը նշվում է 1977 թվականից։ Նրան տոնի կարգավիճակ է շնորհել լեյբորիստական կուսակցությունը։

Վաղ միջնադարից սկսած Շոտլանդիայում եւ Ուելսում նշվում է Բելթեյն կրոնական տոնը՝ նվիրված արեւի եւ պտղաբերության աստված Բելենեսին։ Այդ օրը երկու մեծ խարույկ են վառել, իսկ դրանց մեջտեղով անցկացրել ընտանի կենդանիներին։ Համարվում էր, որ դա նրանց կպաշտպանի հիվանդություններից։ Մարդիկ պարում ու թռչում էին խարույկների վրայով՝ մեղքերից ու հիվանդություններից մաքրվելու համար։ Բելփեյնը նախկինի պես նշվում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում։

Չինաստանում մինչ վերջերս մայիսի 1-ը երեք «Ոսկե շաբաթներ»-ից մեկի սկիզբն էր, երբ ամբողջ երկրում մեկ ամբողջ շաբաթ հանգստյան օրեր էին։ «Ոսկե շաբաթները» Չինաստանում սկսել են նշվել 1999 թվականից, սակայն արդեն 2007 թվականին մայիսյան շաբաթը չեղարկել են, քանի որ այն բացասաբար էր անդրադառնում արտադրության ու առեւտրի վրա։ Սակայն մայիսի 1-ը նախկինի պես հանգստյան օր է։

Հավայան կղզիներում Lei-ը գեղեցիկ, ճյուղերից հյուսած շղթա է, որն իրենց պարանոցին կրում են այնտեղ։ Օրը նման ծաղկաշղթաներով նշելու գաղափարը բանաստեղծ Դոն Բլանդինգինն է, ով նման բան է առաջարկել 1927 թվականին։ Այդ ժամանակ նա աշխատում էր մայրաքաղաք Հոնոլուլուի պարբերականներից մեկում, այնպես որ մայիսի 1-ը որպես Ծաղկաշղթաների օր նշելու մասին իմացավ ամբողջ երկիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ