Մայիսի 2-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ՝ անգիտակից վիճակում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, երիտասարդի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Այգավան-Վանաշեն միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջվել եւ ընկել ջրատար առուն:

Կատարվում է քննություն: