Հանրապետական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական ցուցակներում ինքնաբացարկներ կան։

NEWS.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ Հանձնաժողովն այսօր ստացել է մանդատից հրաժարվելու դիմումներ, որոնց վերաբերյալ վաղը նիստ կգումարվի, կկազմի արձանագրություն, որից հետո էլ կհրապարակվեն այդ դիմումները:

Մեր տեղեկություններով, Հանրապետականն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները յուրաքանչյուրը շուրջ 10 դիմում է ներկայացրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ: