News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հարկահավաքության ցուցանիշը բավականին հաջող է եղել

Մինչդեռ մեկ տարի առաջ հակառակ պատկերն էր՝ 1․4 մլրդ դրամի, կամ 0․6 տոկոսի անկում։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալը, ինչն արտահայտվել է Հայաստանի բնակչության մի մասի եկամուտների վրա։ Դրա հետեւանքներից մեկն է դարձել մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի, նաեւ մի շարք ծառայությունների կրճատումը (թե համեմատական թե ընթացիկ գներով)։ Արդյունքում այդ ոլորտում հարկային բազան կրճատվել էր։

Եվ ահա, հաշվետու եռամսյակում պետբյուջեի հարկային եկամուտները աճել են երկնիշ թվով (10,6%), իսկ գումարով (255,5 մլրդ դրամ) ռեկորդ է սահմանվել։ Տարեկան կտրվածքով բացարձակ աճը կազմել է գրեթե 24․5 մլրդ դրամ , այդ թվում ԱԱՀ-ի գծով՝ մոտ 11․1 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում են հայտնվել «բնապահպանական վճարումներն ու բնօգտագործման համար վճարումները» (աճ 5․3 մլրդ դրամով)։

Նկատենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների աճի ավելի քան 75 տոկոսն ապահովել են Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները։ Բնականաբար ընկերությունների ներդրումը կտրուկ տարբերվում էր։ Եվ այսպես այդ տոկոսների մեծ մասը (47%) բաժին է ընկնում երկրի 100 առաջատար ընկերություններին ու միայն փոքր մասը (28%)՝ մնացած 900 «խոշորագույններին»։

Խոշորագույնների առաջին հարյուրյակում առանձնացել է հայրենական արդյունաբերության առաջատարը ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հիմա 2․7 մլրդ դրամով շատ հարկ է վճարել քան մեկ տարի առաջ։ Այդ վարկանիշում մի քիչ նրան զիջում էր «Գրանդ Տոբակոն», 2․6 մլրդ դրամ ցուցանիշով։ Նրանցից մի քանի անգամ հետ է խոշորագույն հարկատուների առաջատարը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, վճարած հարկերի 1․2 մլրդ դրամի  աճով։

Ամենայն հավանականությամբ, բարելավվել է նաեւ հարկային վարչարարությունը (հարկայինների կարծիքով)։ Բացի դրանից հունվար-փետրվար ժամանակահատվածի տեղեկություններով, աճել է Ռուսաստանից գումարային փոխանցումների գումարը։ Կարելի է ենթադրել, որ այդ տեղաշարժը նպաստել է հանրապետության մեծածախ ապրանքաշրջանառության զգալի աճին։ ԲԱցի դրանից բնական ռեսուրսների օգտագործման համար վճարումների մասին օրենսդրության մեջ նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կոչված են ընթացիկ տարվանից օպտիմիզացնել հարկերի ներհոսքը մետաղների արդյունահանման ոլորտից

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ