News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Շուշիի շրջանի Քարին գյուղում գտնվող քարանձավը բնության հազվագյուտ հուշարձան է, որտեղ պահպանվել են հին պալեոլիթի դարաշրջանի շերտերը։ Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քարանձավի ուսումնասիրության հարցերով գիտարշավի ղեկավար, Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանը։

Նա նշել է, որ իր գիտարշավը ոչ թե հնագիտական, այլ  հնէաբանական հետազոտություններ է իրականացնում։ Նրանք հետազոտում են Արցախի քարանձավները, քանի որ Արցախը հնագույն միգրացիաների տարածք է։ Եվ այսպես, մեկ այլ հետազոտվող քարանձավում՝ Ազոխում, որը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում, պահպանվել է 13 մետրանոց մշակութային շերտ։ Այս քարանձավները տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչ է այստեղ կատարվել 20-40 հազար տարի առաջ, նշել է Լեւոն Եպիսկոպոսյանը։ Նա հիշեցրել է, որ «այստեղ պեղումներ իրականացվել են դեռ խորհրդային ժամանաներում, բայց բարբարոսական մեթոդներով, դինամիտի գործածումով։ Իսկ իրենք աշխատում են միջազգային ստանդարտներով ու մեկ տարում միայն 20 սմ են խորանում։

Իսպանիայի Բնական գիտությունների ազգային թանգարանից Իոլանտա Ֆերնանդես Խալվոյի ու Լեւոն Եպիսկոպոսյանի ղեկավարությամբ միջազգային գիտարշավի աշխատանքի արդյունքն է դարձել Springer հրատարակչատանը լույս տեսած Azokh Cave and the Transcaucasian Corridor. գիրքը։ Այդ գիրքը, գիտնականի խոսքով, մեկ տարի ուշացումով է լույս տեսել, քանի որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում էր դրան։

Գիտնականը նշեց, որ Արցախի քարանձավներում իրենց հաջողվում է գտնել ոչ միայն հնէաբանական այլեւ մարդաբանական հազվագյուտ նյութ։

Մասնավորապես երկու տարի առաջ նրանց գիտարշավը Ազոխի քարանձավում մարդու ատամ էր գտել, մոտ 7000 տարեկան։ Դրանից ստացվել ու հետազոտվել է գենետիկ նյութ, բայց հետազոտությունների արդյունքների մասին Լեւոն Եպիսկոպոսյանը դեռ չհայտնեց, քանի որ հոդվածը դեռ չի հրապարակվել գիտական պարբերականում։

«Կիմանաք մի քանի ամսից,- ասաց նա ՝ հավելելով,- ԴՆԹ-ի բոլոր նմուշները, որոնք մենք գտել ենք Հայաստանում ու Արցախում, նեոլիթից սկսած մինչեւ հին ու միջին դարեր, վկայում են այն մասին, որ մենք ունենք անընդմեջություն։ Միայն դա կարող եմ ասել»։

Հիշեցնենք, որ Լեւոն Եպիսկոպոսյանը նաեւ « Պատմական Հայաստանի գենետիկ քարտեզագրում» հետազոտության հեղինակն է։ Հետազոտության տվյալներով 4000 տարվա ընթացքում հայկական գենոֆոնդը չի ենթարկվել օտարածին ազդեցության։

Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն այդ հետազոտության պատճառով իրեն մեղադրել է ֆաշիզմի ու մանկամտության մեջ՝ մինչդեռ կարող էր այդ հետազոտության տվյալները օգտագործել իր աշխատանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ