Եվս մի քանի օր, եւ Հայաստանում պատգամավորական մանդատ ունեցող բոլորը հայտնի կլինեն: Մայիսի 5-ին՝ 5-րդ գումարման ԱԺ վերջին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության երկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պաշտոն են զբաղեցնելու արդարադատության գործող նախարար Արփինե Հովհաննիսյանը, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Հրայր Թովմասյանը եւ արդյոք Գալուստ Սահակյանը կրկին կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Դուք բավականին համբերատար եք: Զինվեք համբերությամբ, եւս մի քանի օր, եւ ամեն ինչ հայտնի կլինի: Մենք կհայտարարենք, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու»:
Հիշեցնենք, որ նոր գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: